Նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է շատ առարկայական փուլ։ Այս մասին «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» համաժողովին հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակը ԱՄՆ դաշտում է, ակնկալում ենք, որ ԱՄՆ ներհամակարգային պրոցեդուրաները անցնեն և մենք սկսենք աշխատել»,-ասաց Գրիգորյանը։
Նա նշեց՝ հենց այս հարցերն են, որ փորձում են երկարաժամկետ լուծել։