Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները երկարաժամկետ կլինեն և կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Երկկողմ հանդիպումը կտևի բավական երկար՝ առնվազն մեկ ժամ: Իհարկե, քննարկվելու են բոլոր այն հարցերը, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, առաջին հերթին դա երկկողմ հարաբերություններ են, բայց, իհարկե, նախագահները դժվար թե բաց թողնեն սիրիական և ուկրաինական թեմաները»,- ասել է Պեսկովը։