ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունները մեկնարկել են Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հանդիպումը տեղի է ունենում Ritz Carlton հյուրանոցի նիստերի դահլիճում։
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Պուտինը նշել է Մոսկվայի և Բաքվի միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական զարգացման մասին, ինչպես նաև ընդգծել է Ադրբեջանի ղեկավարի հատուկ ուշադրությունը հանրապետությունում ռուսաց լեզվի տարածմանն աջակցելու հարցում։
Ի պատասխան Ալիևն ասել է․ «Մեր քաղաքացիների ապագա սերունդները կշփվեն նույնքան ակտիվ և կխոսեն ռուսերեն նույն կերպ, ինչպես ես և դուք»: