Հետևեք մեզ։

Ֆրիկի փողոցում մեքենա է այրվել (լուսանկարներ)

00:19, 21 ապրիլ 2023
Ֆրիկի փողոցում մեքենա է այրվել (լուսանկարներ)

Ապրիլի 20-ին, ժամը 23:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ 23:31-ին: