Ադրբեջանի 6-րդ գումարման Միլլի Մեջլիսի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի առաջադրվի։
Ըստ ադրբեջանական «Report»-ի՝ դրա պատճառն այն է, որ նրա անունը ներառվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության կենտրոնական նախընտրական շտաբում՝ կապված 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների հետ։
Նշենք, որ Ս.Նովրուզովը եղել է II, III, IV, V և VI գումարումների պատգամավոր, հայտնի է իր քաղաքական ակտիվությամբ, հանդիսանում է նաև Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի ամուսինը։