Հետևեք մեզ։

Արաբկիրի թաղապետարանում ստուգումներ են, կան ձերբակալվածներ․ ՔԿ

14:36, 03 հուլիս 2024
Արաբկիրի թաղապետարանում ստուգումներ են, կան ձերբակալվածներ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Այս մասին հայտնում է ՔԿ ղեկավարի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը․«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։