Ինչպես նախկինում, Ռուսաստանը Հայաստանին համարում է իր դաշնակիցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա ասել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ։
Օվերչուկը նաև կառուցողական է անվանել Հայաստանի ներդրումը Եվրասիական տնտեսական միության գործունեության մեջ։
ՌԴ կառավարության պաշտոնյայի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում միության անդամ երկրների միջև առևտրային ցիկլը կգերազանցի 40 տոկոսը։