Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը Աստանայում կայացած բանակցություններում խոսել են արդյունաբերական համագործակցության զարգացման և Ադրբեջանի տարածքում ռուսական մեքենաների հավաքման մասին, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Պուտինի և Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել Ղազախստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը նրանք ավանդաբար քննարկել են արդյունաբերական համագործակցության զարգացումը և Ադրբեջանի տարածքում ռուսական մեքենաների հավաքումը», - բանակցություններից հետո լրագրողներին ասել է Օվերչուկը: