Մինսկը Հայաստանին հրավիրել է մասնակցել Բելառուսի ազատագրման 80-ամյակի կապակցությամբ անցկացվող շքերթին, սակայն Հայաստանի պատվիրակությունը չի ժամանել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Չորեքշաբթի օրը Մինսկում անցկացվել է զորահանդես, որին, բացի բելառուս զինվորականներից, մասնակցել են ջոկատներ Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից։
«Հայաստանը նույնպես հրավիրված էր, բայց ամենայն հավանականությամբ սուբյեկտիվ պատճառներով, մենք հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները, ցավոք սրտի, հայկական պատվիրակությունը, շքերթի անձնակազմերը չեն ժամանել Մինսկ»,- ասել է նա։