Հետևեք մեզ։

Ինձ պետք չէ, որ ամեն օր արժեքավոր նվերներ անեն, կարող են ամեն օր «կինդեր» բերել, դե չեմ ասում՝ ընդհանրապես նվերներ չլինեն․ Անահիտ Ադամյան

15:16, 03 հուլիս 2024
Ինձ պետք չէ, որ ամեն օր արժեքավոր նվերներ անեն, կարող են ամեն օր «կինդեր» բերել, դե չեմ ասում՝ ընդհանրապես նվերներ չլինեն․ Անահիտ Ադամյան

Հումորիստ Աշոտ Ղազարյանի թոռնուհին  «Սրտի տանիքներով» հաղորդման պատասխանել է հարցին, թե ինչպիսին պետք է լինի տղամարդը․

«Տղամարդը պետք է լինի անկեղծ, ես պետք է հասկանամ, որ ես կարող եմ մարդուն վստահել ամեն ինչով, ինքը դա պետք է ինձ ապացուցի, վստահելի պետք է լինի։ Հանկարծ սուտ բան չասի, ամեն դեպքում, յուրաքանչյուրի հետ հարաբերություններում էլ սուտ լինում է, բայց հենց լինում է առաջին սուտը, չես կարողանում նույն կերպ սիրես։ Էլի սիրում ես, կարող ես սիրահարված լինես, բայց նույնը չի լինում, բյուրեղյա զգացողությունն էլ չի լինում։ Ամենակարևորը սուտասան չլինի։ Ես ամեն վայրկյան պետք է զգամ, որ ուշադրության կենտրոնում եմ, ամեն վայրկյան պետք է զգամ իր սերը, որն ինձ կսնուցի, եթե դա չլինի, ես էլ չեմ կարող սիրել։ Եթե ես չեմ զգում շատ սերը․․․, նույնիսկ կախվածության պես սերն է պետք»։

Նրա համար էական է ուշադրությունը․ «Եթե ինչ-որ պահի չհետաքրքրվի, թե, օրինակ, ո՞նց եմ տեղ հասել, բարի գիշերը, բարի լույսը, հաց կերե՞լ ես, ո՞նց ես,  քնե՞լ ես, եթե սա չլինի, ես էլ էմոցիոնալ եմ, ու անհանգստությունը կգա, իսկ հարաբերությունները ես եմ պարզում, եթե որևէ ասելիք ունեմ, պետք է ասեմ»։

Ինչ վերաբերում է նվերներին, Անահիտ Ադամյանն ասել է․ «Ինձ պետք չէ, որ ամեն օր արժեքավոր նվերներ անեն։ Կարող են, օրինակ, ամեն օր «կինդեր» առնել ու բերել խանութից, ես կուրախանամ; Դե չեմ ասում ընդհանրապես նվերներ չանեն, ես սիրում եմ նվերներ»։

 

 

 

 

«Երբ ասում են, որ տղամարդը կարող է դավաճանել և դա նորմալ է, ինձ համար դա անընդունելի է: Թեպետ նշեմ, որ նման հիասթափություն չեմ ապրել»: