Երեկ գործընկերներիս ուղեկցում էի Եղեգնաձոր՝ հանդիպելու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին, ծանոթանալու առաքելության աշխատանքներին ու միանալու պարեկությանը սահմանամերձ Խաչիկ գյուղում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Freedom House»-ի հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։
«Հենց այս սահմանամերձ համայնքների, դրանցում կյանքի շարունակականության համար է Հայաստանում պետք խաղաղություն:
Շնորհակալություն ԵՄ առաքելությանը խաղաղությանն աջակցելու համար»,- գրել է նա։