Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։
Այս մասին Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է Արարատ Միրզոյանը։
«Ունենք առողջ երկխոսություն Թուրքիայի հետ, ունենք պայմանավորվածություններ և կարծում ենք՝ ժամանակն է, որ այդ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան»,- ասել է Միրզոյանը։