Հետևեք մեզ։

Միջադեպ «Ստեյթ Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում (տեսանյութ)․ Armlur.am

17:08, 03 հուլիս 2024
Միջադեպ «Ստեյթ Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տալիս սեղանը և կռիվ անում (տեսանյութ)․ Armlur.am

 Մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել, որի կիզակետում է հայտնվել եւ, ըստ տեսանյութի, միջադեպը հրահրողը Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանն է:

ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Արման Մովսիսյան ռեստորանի սեղանը շուռ տալիս ու ռեստորանում կռիվ անում։

Դեպքին ընթացք են տվել զինվորական քննչական վարչությունում։

Լրատվամիջոցը դիմել է ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե մայիսի 24-ին Ջերմուկ քաղաքում ճոպանուղու ներքեւի հատվածում գտնվող «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպով ի՞նչ քրեական վարույթ կա նախաձեռնված եւ ադյոք Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանը որեւէ կարգավիճակ ունի սույն միջադեպի գործով։

Ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին. «Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ, նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ վարույթով դեռևս հարուցված չէ»: