ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խոստացել է գնալ Թուրքիա՝ մասնակցելու բանակցություններին․ Աստանայում Էրդողանն ասել է, որ «ամենակարճ ժամկետում» սպասում է Պուտինին։
«Ես անպայման կգամ»,- պատասխանել է Պուտինը և շնորհակալություն հայտնել թուրք գործընկերոջը։
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինի այցը Թուրքիա գտնվում է բարձր նախապատրաստական փուլում, թեման քննարկվում է, այդ թվում՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարության մակարդակով։ Սակայն երկու երկրների նախագահների զբաղվածության պատճառով չի հաջողվել պայմանավորվել կոնկրետ ժամկետների շուրջ։ Վերջին անգամ թուրքական ԶԼՄ-ները այցի հնարավորության մասին հայտնել էին փետրվարին, սակայն այցի մասին լուրերը չհաստատվեցին։