Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆայզերն արձագանքել է ԵՎՐՈ-2024-ի 1/8-րդ եզրափակիչի Ավստրիայի հետ խաղում (1։2) թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի գոլի սկանդալային տոնմանը։
«Թուրք ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կքննի այս հարցը և կբարձրացնի պատժամիջոցներ կիրառելու հարցը»,- Ֆեյզերի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք պաշտպանի նկատմամբ «Գորշ գայլերի» ժեստի ցուցադրման վերաբերյալ։