Հետևեք մեզ։

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

17:40, 03 հուլիս 2024
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ

 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել խաղաղության կարգավորման իր ծրագրի մասին և ասել է, որ պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։
Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Զելենսկին կոչ է արել Թրամփին ասել Կիևին «ինչպես վերջ տալ այս պատերազմին», եթե նա գիտի այդ մասին։

Գործակալությունը նաև նշել է, որ Ուկրաինայի ղեկավարը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահի հետ՝ անձամբ լսելու նրա առաջարկները։

Politico թերթն ավելի վաղ, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է գործարք կնքելու հնարավորությունը, համաձայն որի ՆԱՏՕ-ն պարտավորվում է ավելի չընդլայնվել դեպի արևելք, ինչպես նաև բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։