Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ և կարող է հիմք ստեղծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի համաձայնագրի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը Աստանայում կայացած ղեկավարների հանդիպման վերաբերյալ։
«Նախագահ Թայիփ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ նա մասնակցել է պետությունների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև ուկրաինա-ռուսական պատերազմի ներկա իրավիճակը, պաղեստինյան տարածքների վրա Իսրայելի հարձակումները, Սիրիայում լարվածությունը թուլացնելու և ահաբեկչության դեմ պայքարը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար: «Թուրքիան կարող է հիմք դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող պատերազմին վերջ տալու համար: հնարավոր է հրադադար, իսկ հետո արդար խաղաղություն, որը կբավարարի երկու կողմերին»,- ասել է նախագահը»»,-փոխանցում է Էրդողանի գրասենյակը։