19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է Armpsort.am-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում 2։1 հաշվով հաղթեց Ավստրիային և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին կահնդիպի Նիդերլանդների հետ։