Հուլիսի 3-ին Փարպիում տեղի է ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի հաղթող 42 կանանց դրամաշնորհների հանձնման արարողությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
««Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետ ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ «Փարպի գարդեն» այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հանձնման և պայմանագրերի ստորագրման արարողությունը:
Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ 1 մլն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր: Իմ և հիմնադրամի մաղթանքը գործարար կանանց հետևյալն է՝ զարգացրեք և ընդլայնեք ձեր բիզնեսը, և դուք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարինեին 1-ական միլիոն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց»,- գրել է նա:
Տեսանյութն՝ այստեղ։