Հուլիսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նարինե Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 03։35-ի սահմաններում անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Նանսենի փողոցի 10 հասցեում գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի ապակյա դուռը, մուտք գործել ներս, սեղանին ամրացված զինվորի համար նախատեսված դրամատուփից գողացել է գումարը և դիմել փախուստի:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։