Հետևեք մեզ։

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

10:13, 04 հուլիս 2024
Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովը սկսվել է կազմակերպության կազմում Բելառուսի ընդունման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։։

«Հարգելի պետությունների ղեկավարներ, ՇՀԿ-ին Բելառուսի Հանրապետության լիիրավ անդամակցության մասին որոշումն ընդունված է»,- հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։


Այնուհետեւ նա շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։


«Ձեր երկիրը կարճ ժամանակահատվածում ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը Շանհայի համագործակցության կազմակերպությանը լիիրավ անդամակցության ճանապարհին»,- հավելել է Տոկաևը։