Ադրբեջանը նոր աշխարհաքաղաքական իրողությունների և արդարության վրա հիմնված Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության ինտեգրված և ներառական մոդելի կառուցման կողմնակից է՝ առանց բաժանարար գծերի։ Այս մասին ասված է հուլիսի 4-ի՝ Անկախության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենին հղած շնորհավորական նամակում։
«Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների վճռականությունը՝ մշտապես աջակցելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացին»,- ասել է Ալիևը։