Հետևեք մեզ։

Սահմանափակումով պիտանի ճանաչված զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, նրա մայրը դիմել է ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցություն

11:23, 04 հուլիս 2024
Սահմանափակումով պիտանի ճանաչված զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, նրա մայրը դիմել է ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցություն

Զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով աջակցություն որդու առողջական վիճակի պատշաճ հետազոտություն իրականացնելու և բժշկական օգնություն տրամադրելու հարցում։ Այս մասին հաղորդում են ՄԻՊ աշխատակազմից։


Ըստ քաղաքացու՝ որդին զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։


Նա տեղեկացրել է, որ վերջինս ունի ողնաշարի հետ կապված առողջական խնդիր, և ծառայության ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածության պատճառով նրա առողջական վիճակը վատթարացել է։ 


Բարձրացված հարցի առնչությամբ, Պաշտպանի հանձնարարությամբ, անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում խնդիրը քննարկվել է ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։


Արդյունքում՝ քաղաքացին տեղեկացրել է, որ Պաշտպանի միջամտությամբ որդին անցել  է անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և գտնվում է բժշկական հսկողության ներքո:


Համանման բազմաթիվ այլ դեպքեր լուծում են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ։