Հետևեք մեզ։

Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

11:31, 04 հուլիս 2024
Օգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2024թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ նախատեսվում է ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:


Այդպիսով, հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։

 

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: