Hayastan.news-ի տեղեկություններով՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը մեկ ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ։
Հաղորդվել էր նաև, որ կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։