Հետևեք մեզ։

Դատարանը Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել

12:43, 04 հուլիս 2024
Դատարանը Արաբկիրի թաղապետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին կալանավորելու միջնորդությունը և նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ է կիրառել։

 

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

 

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվել են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ։

 

Հաղորդվել էր նաև, որ կան ձերբակալվածներ, այդ թվում՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։

 

Hayastan.news- ը ավելի վաղ հաղորդել էր, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով։

Վերլուծական