Կառավարության որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Հրաչիկ Գևորգյանը և Մարկ Գրիգորյանը ազատվել են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականների (մինչև 19 տարեկաններ, մինչև 21 տարեկաններ, ազգային հավաքական) կազմերում հանդես գալու նպատակով Հայաստան են հրավիրվել Հրաչիկ Գևորգյանը, Մարկ Գրիգորյանը:
Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, մասնակցելու են ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին: