Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է:
Վստահ եմ, որ այսուհետ ևս համատեղ ջանքերով կզարգացնենք մեր երկրների միջև ավելի քան երեսնամյա բազմաշերտ հարաբերությունները։
Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանմանը, այնպես էլ՝ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականացմանը:
Հայ-ամերիկյան համագործակցությանը մեծապես նպաստում են նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները, որոնք նշանակալի ավանդ ունեն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- ասված է նախագահ Խաչատուրյանի ուղերձում: