Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու համար, այն կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի համապատասխան որոշումների կատարմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ բանակցություններում։
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել հինգշաբթի Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Դուք գիտեք, որ Ռուսաստանն իր հերթին նույնպես ջանքեր է գործադրում այս ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման համար, որը, մեր խորին համոզմամբ, հիմնովին կարող է լուծվել միայն ՄԱԿ-ի համապատասխան որոշումների կատարման դեպքում»,- ասել է Պուտինը։