Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղեր

15:26, 04 հուլիս 2024
Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվում են բանակային խաղեր

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային մեկշաբաթյա խաղերը: 

 

Առաջին երեք օրերին անցկացվել են «Կողմնորոշում», «Քառամարտ» և հրաձգություն՝ «ԱԿ-103 ինքնաձիգից» ու «Դիպուկահար հրացանից» մրցաձևերը:

 

Մասնակից 18 թիմերում ակտիվորեն ներգրավված են կին զինծառայողները: Մասնակիցների ելույթներն արձանագրում է բոլոր կառույցների սպայակազմից ձևավորված հանձնաժողովը:

 

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի խաղերին մասնակցող թիմերի քանակը կրկնապատկվել է:

 

Մրցումները կշարունակվեն հաջորդ օրերին, և հաղթողները հայտնի կդառնան հուլիսի 7-ին՝ բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության ընթացքում: Լավագույն թիմերն ու անհատական անվանակարգերում գերազանց ելույթներ ունեցած մասնակիցները կարժանանան գավաթների և խրախուսական պարգևների: