ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ենոքավան - Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։
Աշխատանքներն իրականացվում են 2024թ-ի ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ 642 000 000 ՀՀ դրամ նախագծային արժեքով։ Ճանապարհի երկարությունը 6,3 կմ է։
Այս պահին իրականացվում են ճանապարհային պատվածքի, մայթերի և արհեստական կառուցվածքների իրականացման աշխատանքներ։
Նախարար Սանոսյանի հաջորդ կանգարը Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ ևս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Պայմանագրային արժեքը` 4 157 609 828 ՀՀ դրամ։ Ճանապարհի երկարությունը 35 կմ է։
Իրականացվում են հողային, կողային առուների, ջրահեռացման համակարգերի, արհեստական կառուցվածքների և մայթերի իրականացման աշխատանքներ։