Հետևեք մեզ։

Ներդրվում է կանանց ծառայության համակարգը․ տևողությունը վեց ամիս է, պատվովճարը՝ 1 մլն դրամ․ նախագիծ

09:50, 21 ապրիլ 2023
Ներդրվում է կանանց ծառայության համակարգը․ տևողությունը վեց ամիս է, պատվովճարը՝ 1 մլն դրամ․ նախագիծ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին նախագծի քննարկման ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ իգական սեռի քաղաքացիների համար ներդրվում է կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ, սահմանվում են  կամավորի հիմունքներով պարտադիր ծառայության անցնելու կարգը։

«Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար դիմած պարտադիր ծառայության ժամկետը կազմում է 6 ամիս, ուսումնական զորամասերում է  անցկացվում ողջ ծառայությունը, պարտադիր ծառայության 6-ամսյա ժամկետից հետո կստանան պատվովաճար, որը նախատեսվումէ  սահմանել 1 մլն դրամ»,-ասաց Պապիկյանը։

Նա տեղեկացրեց, որ ըստ նախագծերի՝ վեցամսյա ծառայությունից հետո կարող են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5-ամյա ծառայության։