Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելեց Վայոց ձոր, որտեղ հանդիպեց ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկեց իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։
Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությունից: