Հետևեք մեզ։

ԱՄՆ-ից ազդանշաններ են լինում երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին․Պուտին

19:01, 04 հուլիս 2024
ԱՄՆ-ից ազդանշաններ են լինում երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին․Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ից ազդանշաններ կան ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին, բայց հետո դրանք անհետանում են։
 
«Նրանք մեզ ժամանակ առ ժամանակ ազդանշաններ են ուղարկում, որ ցանկանում են վերսկսել այս երկխոսությունը մեզ հետ, բայց հետո հանկարծ ինչ-որ տեղ անհետանում են և սկսում են խոսել ինչ-որ վերացական թեմաների մասին, որոնք ուղղակիորեն չեն առնչվում ռազմավարական կայունության խնդիրներին»,- ասել է Պուտինը։