Հետևեք մեզ։

Փաշինյանն իր չորս երեխաներին գրկում՝ քնում է, իսկ մենք ամեն օր լացով կանգնում ենք նկարների առաջ, թող մեզ պատասխան տա․ հրդեհից զոհված զինծառայողի ծնող

10:12, 21 ապրիլ 2023
Փաշինյանն իր չորս երեխաներին գրկում՝ քնում է,  իսկ մենք ամեն օր լացով կանգնում ենք նկարների առաջ, թող մեզ պատասխան տա․ հրդեհից զոհված զինծառայողի ծնող

Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների ծնողները կառավարության մոտ են՝ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի պատասխան ստանան իրենց հարցերին։

 

Ծնողներից մեկի խոսքով՝ Ազատ գյուղի կացարանում իր երեխան 12։30 արթուն է եղել, ու այդ դեպքը եղել է մինչև ժամը 1-ն ընկած հատվածը, այդ ընթացքում իր երեխան չէր կարող քնած լինել ու ամենաշուտ արթնացողն էլ սովորաբար նա է եղել։

 

«Իմ տղան չէր կարող մյոսներին դիտավորյալ սպանել։ Սպանել են երեխեքին, սպանել են, հետո վառել են․ անկողինը եղել է բուրդ, դա չի կարող այնպես այրի, որ երեխան 98 աստիճան մոխիր դառնա։ Մենք կմնանք այստեղ որքան պետք է, չենք գնալու, մինչև գերագույն հրամանատար է, թե հորթ, չեմ վախենում ասել,  մեզ ընդունի։ Ինքն իր չորս երեխաններին գրկում՝ քնում է, իսկ մենք 15 ծնողով  ամեն օր լացում ենք, ամեն օր կանգնում ենք նկարների առաջ ու հարցեր չունենք»,- ասաց ակցիային մասնակից ծնողներից մեկը։

 

Նա պատմեց, որ նույն այդ զինվորները գնացել են զեչոզ զոնա, ականներ տեղադրել, թուրքը նրանց խնայել է․ «Իսկ մեր հայերը։ Էդ երեխեքի մոտ երբեք կապիտան չի եղել, էդ օրն ինչո՞ւ էր գնացել, թող գան, պատասխան տան»։