Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը որակազրկվել է Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ խաղից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը, փոխանցում է Armsport.am-ը:
Այսպիսով, նա բաց կթողնի Նիդերլանդների հավաքականի դեմ քառորդ եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև հնարավոր կիսաեզրափակիչը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի հավաքականի Դեմիրալի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ է տարել, իսկ ֆուտբոլիստը գոլը տոնելիս օգտագործել է թուրք ազգայնականների՝«Գորշ Գայլերի» ժեստը: