Հետևեք մեզ։

Բաթումիում պարաշյուտը, որում եղել են ամուսինն ու կինը, ընկել է. կինը մահացել է

23:13, 04 հուլիս 2024
Բաթումիում պարաշյուտը, որում եղել են ամուսինն ու կինը, ընկել է. կինը մահացել է

Բաթումիում պարաշյուտի վայր ընկնելու հետևանքով զբոսաշրջիկ է մահացել։

 

Տեղի բնակիչները Interpressnews-ին հայտնել են, որ ուժեղ քամու հետևանքով պարաշյուտ է ընկել, որում եղել են զբոսաշրջիկներ՝ ամուսին և կին։

 

Տուժած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոց, իսկ կինը տեղում մահացել է։

 

Տեղում մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունները։