Երկու ժամում հինգերորդ մարդն է գրել, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել։ Այս մասին գրում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։
Եվս 246 անգամ հորդորում եմ և մորդորում՝ չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։
Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկների»,-նշվում է հաղորդագրության մեջ։