Հետևեք մեզ։

ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով

11:03, 05 հուլիս 2024
ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին՝ Սահմանադրության օրվա առիթով:

«Օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ կլինի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության տոնը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով: Դրանից հետո ևս երկու անգամ՝ 2005-ի նոյեմբերի 27-ին և 2015-ի դեկտեմբերի 6-ին, մեր երկրում անցկացվել է սահմանադրական հանրաքվե: