Հայաստանն առաջիկայում նոր դեսպան կունենա Ռուսաստանի Դաշնությունում, այս մասին լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսամ, որ շուտով կունենանք նոր դեսպան»,- ասաց նա, հորդորելով մանրամասների համար դիմել ԱԳՆ:
Նշենք, որ նոր դեսպանի թեկնածուն ՔՊ-ական Գուրգեն Արսենյանն է, այժմ ՌԴ-ում ՀՀ դեսպանը Վաղարշակ Հարությունյանն է, նրան դեսպան էր ուղարկել կրկին ՔՊ-ն: