Հետևեք մեզ։

Վանեցյանը Քոչարյանի ունեցվածքի ցուցակն էր հրապարակել, հիմա այդ ցանկը սո՞ւտ էր․ ՔՊ-ական պատգամավորը՝ Աննա Վարդապետյանին

10:41, 21 ապրիլ 2023
Վանեցյանը Քոչարյանի ունեցվածքի ցուցակն էր հրապարակել, հիմա այդ ցանկը սո՞ւտ էր․ ՔՊ-ական պատգամավորը՝ Աննա Վարդապետյանին

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հարց ուղղեց նիստին մասնակցող գլխավոր դատազին, հիշեցնելով ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Արթուր Վանեցյանի և այդ ժամանակ ՀՔԾ պետ, այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի համատեղ ասուլիսը։


«Այս ասուլիսին՝ Արթուր Վանեցյանը մի լավաշ բարձրացրեց և ասաց՝ սա Ռոբերտ Քոչարյանի իշխանության ցանկն է, և եթե Ռոբերտ Քոչարյանը մի օր իշխանություն ունենա, ինձ կգնդակահարի՝ այս բացահայտումների համար։ Հիմա այդ ցանկը սու՞տ էր, թե ճիշտ էր, եթե ճիշտ էր, դրան անդրադարձ լինելո՞ւ է, թե չէ։ Մարդը հրապարակել է, ինձ հարցնում են՝ դա սու՞տ էր, թե ճիշտ էր և ով է պատասխան տալու»։


Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց․ «Որքան էլ ինձ սադրեք, ես գործի նյութեր չեմ բացահայտելու, անմեղության կանխավարկածը պահելու եմ, ում վերաբերյալ էլ դա լինի»։

Ըստ Աննա Վարդապետյանի՝ ինքը մեկ հավատամք ունի և դա օրինակությունն է։