Հետևեք մեզ։

ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

19:13, 05 հուլիս 2024
ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ը հետաձգել է Վրաստանի հետ համատեղ զորավարժությունները՝ երկկողմ հարաբերությունների վերանայման պատճառով, հայտարարել է Պենտագոնը։ «Միացյալ Նահանգները նախաձեռնել է ամերիկա-վրացական երկկողմ հարաբերությունների համապարփակ վերանայում: Այս վերանայման շրջանակներում ԱՄՆ-ն անորոշ ժամանակով կհետաձգի Noble Partner զորավարժությունները», - ասվում է հայտարարության մեջ:

 

Մայիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հայտարարեց Վրաստանի հետ երկկողմ համագործակցության համապարփակ վերանայման և վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին։ Պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն էր։ Այս փաստաթուղթը նախատեսում է ոչ առևտրային իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցում, որոնց եկամուտը, մասնավորապես, ավելի քան 20 տոկոսը, ստացվում է արտերկրից։