Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ:
Այս մասին Սբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ սրբազանը:
Ըստ նրա` յուրաքանչյուր օրենք պետք է անպայման զուգադրված լինի ճշմարտությամբ. «Եթե պարզապես օրենքներ են, ապա մեռած տառեր են։ Եվ Սուրբ Գիրքը հենց դրա մասին է խոսում, ասում է՝ արդարությունն ու իրավունքը, այսինքն` ճշմարտությունը, համբուրվեցին, հանդիպեցին»: