Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախընտրական շտաբի խոսնակ Մոհսեն Էսլամին հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկի առաջին պաշտոնական արդյունքները։
Իսլամին ընդգծել է՝ հաշվվել է մոտ 2 547 381 ձայն։
Ըստ այդմ՝ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 1 263 874 ձայն, Սաիդ Ջալիլին՝ 1 244 640 ձայն։