Իրանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթած Մասուդ Փեզեշքիանը քաղաքական դաշտում իր մրցակիցներին եղբայրներ է անվանել և խոստացել բարեկամության ձեռք մեկնել բոլորին, հաղորդում է Nour News գործակալությունը։
«Ես բարեկամության ձեռքը կմեկնեմ բոլորին և բոլորին կներգրավեմ երկրի զարգացման գործում, մրցակիցներն իմ եղբայրներն են», - մեջբերում է գործակալությունը Իրանի նոր ընտրված նախագահի խոսքերը։
Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում նախնական տվյալով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը