Իլհամ Ալիևն ու Հաքան Ֆիդանը օկուպացված Շուշիում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Ադրբեջանական կողմի տվյալով՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է մի քանի օր առաջ Աստանայում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների և Պակիստանի վարչապետի եռակողմ հանդիպումը, որը «բարեկամության և եղբայրության օրինակ է դարձել»: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ այսուհետ այդ ձևաչափը լինելու է մշտական։