Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
Այսօր նա հայտարարել է իր կաբինետի կազմը։
Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլերի պաշտոնը վարչապետը վստահել է Ռեյչըլ Ռիվզին:
Փոխվարչապետ է նշանակվել Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Անգելա Ռայները։
Ներքին գործերի նախարար է նշանակվել Իվետ Կուպերը։
Արտաքին գործերի նախարար է նշանակվել Դեյվիդ Լամմին:
Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է Ջոն Հիլին։