Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գնահատել է, թե որքան արդար էր իր թիմի համար Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ դուրս գալը։
Ուրբաթ օրը՝ հուլիսի 5-ին, ֆրանսիացիները մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել են Պորտուգալիային (0:0, 11 մետրանոցներ՝ 5:3):
«Արդարացի՞ է, որ մենք կիսաեզրափակչում ենք։ Չեմ ուզում ստել. մենք չենք խոսել այն մասին, որ դեռ խաղից գոլ չենք խփել մրցաշարում։ Մենք կփորձենք լուծել այս խնդիրը՝ պահպանելով նույն ամուր պաշտպանությունը»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը, փոխանցում է Armsport.am-ը:
Լրացուցիչ ժամանակում փոխարինվելու մասին․
«Այո, ես ինքս եմ փոխարինում խնդրել: Հիմնական ժամանակից հետո ես ու մարզիչը քննարկեցինք դա և պայմանավորվեցինք, որ կփորձեմ խաղալ լրացուցիչ ժամանակի առնվազն կեսը։ Դրանից հետո ես ասացի Դեշամին, որ այլևս չեմ կարող դա անել, որ չափազանց հոգնած եմ։ Նա համաձայնեց փոխարինել ինձ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։