Ազատի զորամասում զոհված զինծառայողների ծնողների՝ կառավարության դիմաց գտնվելու պատճառը Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Դուք գիտեք, որ օրեր առաջ նույն պահանջով փակվել էր Երևան-Սևան մայրուղին, պահանջը մերժվել է, պատճառաբանությամբ, թե այս փուլում տեղի է ունենում նախաքննություն։ Իրականում տուժող կողմի համար անհասկանալի է, թե նախաքննությունն ինչու է խանգարում ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը։ Հիմա մենք սպասում ենք, առ այս պահը ոչինչ առկա չէ, հանդիպման վերաբերյալ պատասխան չկա, Փաշինյանն էլ շենքից հեռացել է»։
Նրա խոսքով՝ արդեն վիրավորական է, որ ՀՀ գործող իշխանությունը, կառավարությունը՝ վարչապետի ու Պաշտպանության նախարարի մակարդակով, հրաժարվում է հանդիպել ՀՀ քաղաքացիների՝ որդեկորույս ծնողների հետ։ Ըստ Նորիկյանի՝ ծնողներն ունեն լրջագույն հարցեր և այդ հարցրեի պատասխաններն անպայման պետք է տան։
«Դեռ կորոշենք, թե ինչ քայլեր կարվեն»,-ասաց Նորիկյանը։