Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում

11:06, 21 ապրիլ 2023
ԱՄՆ-ն շարունակում է ներգրավված մնալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում
 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես Լեռնային Ղարաբաղում․ այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:

«Նա մի քանի անգամ հանդիպել է այս երկրների ղեկավարների հետ: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-ասել է Պատելը:

Հիշեցնենք, որ Լուիս Բոնոն վերջերս էր տարածաշրջանում, ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո մեկնել էր Բաքու։